Այգուտի միջնակարգ դպրոց

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը: Բեռնարդ Շոու

Մրցույթներ

26 Հունվարի, 2017

                               

Մարտի 17-ին տեղի ունեցավ Սպարտակիադա Այգուտի և Դպրաբակի դպրոցների աշակերտների միջև։ Խաղն ընթացավ շատ լարված և թեճ մթնոլորտում։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Այգուտի թիմը։ Շնորհավորում ենք աշակերտներին և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ընկեր Բարսեղյանին։

 

                                       ՕԼԻՄՊԻԱԴԱ

                      ՙՙ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՙՙ

11 րդ դասարանի աշակերտուհի Armine Gasparyan ը այսօր մասնակցել է պատմություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլին։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ։

                                                                                  ՄԵՂՈՒ 

Սիրելի աշակերտներ, եկեք շնորհավորենք Արամ Մնացականյանին՝ Մեղու 2017- ում հատուկ մրցանակի աժանանալու համար: Նա հավաքել է 81 միավոր:

                         Օլիմպիադաներ

Դպրոցական օլիմպիադա 2016-2017 կարող եք ծանոթանալ                  Հայկական կրթական միջավայր>> պորտալում

Երեխաները գիտելիքները ստանում են դպրոցում, բայց ստուգվում ու գնահատվում դպրոցից դուրս՝ առարկայական օլիմպիադաների շրջանային, քաղաքային և հանրապետական փուլերում: Այստեղ երևում են ոչ միայն շնորհաշատ սաները, այլև ուսուցիչներն իրենց ամենօրյա տքնանքի ու աշխատանքի բովում: Այգուտի դպրոցը օլիմպիադայի շրջանային փուլում գրեթե միշտ լավագույն արդյունքներով առաջատար դիրքում է, իսկ առանձին առարկաներից հաղթական ուղին հասցնում է քաղաքային, նաև հանրապետական փուլեր:

                                Կենգուրու

Սիրելի աշակերտներ, մեկնարկել է <<Կենգուրու 2017 >> միջազգային մաթեմատիկական մրցույթը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ին: Եղեք ակտիվ:

Այս մրցույթը Հայաստան է բերվել ԱՅԲ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակը երեխաների մեջ կրթվելու, սեփական ուժերով բարձունքներ հաղթահարելու, դրական օրինակներով առաջնորդվելու ցանկության խթանումն է, մաթեմատիկայի հանդեպ աշակերտների հետաքրքրության բարձրացումն ու տաղանդաշատ սաների բացահայտումը: Ամենամյա մրցույթը դպրոցում կազմակերպվում է ամենայն պատասխանատվությամբ ու պատշաճ մակարդակով,
                                        Պատմություն

«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ’Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ` խթանելով Ավստրալիայում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: Օ’Հոլորանի նորարարությունն այն էր, որ մրցույթը թեստային էր, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին և անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 1991 թ.-ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ` Անդրե Դելեդիքը և Ժան Պիեր Բուդինը, մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա: Նրանք այն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: Առաջին իսկ մրցույթը Ֆրանսիայում հավաքեց մոտ 120 000 դպրոցականների: Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրուի» սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ:1994 թ. հունիսին, Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») ասոցիացիան: Ասոցիացիայի անդամ երկրներում մրցույթն անցկացնում են տեղի լիազոր և ներկայացուցչական կազմակերպությունները:

1996-ից սկսած Ասոցիացիայի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցում են տարեկան գագաթնաժողովին, որը կազմակերպվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ասոցիացիայի անդամ երկրներից որևէ մեկում:

1994 թ. Ֆրանսիայի մաթեմատիկայի միության կողմից «Կենգուրուին» շնորհվեց Դ’Ալամբերի մրցանակ (D’Alembert Prize)` մաթեմատիկայի մասսայականացման ու տարածման լավագույն գործունեության համար:

Բացի այդ, 2004 թ. հուլիսին Կոպենհագենում Մաթեմատիկայի ազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիան (World Federation of National Mathematics Competitions) «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Անդրե Դելեդիքին շնորհեց ԷՐԴՈՇ մրցանակը (ERDOS Prize), որը տրվում է 2 տարին մեկ, մաթեմատիկայի բնագավառում մեծ վաստակ ունեցողներին:

Այսօր արդեն «Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին անդամակցում է մոտ 50 երկիր: 2012 թ.-ին «Կենգուրու» մրցույթին մասնակցեց մոտ 7 միլիոն երեխա

 

Այս մրցույթը Հայաստան է բերվել ԱՅԲ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակը երեխաների մեջ կրթվելու, սեփական ուժերով բարձունքներ հաղթահարելու, դրական օրինակներով առաջնորդվելու ցանկության խթանումն է, մաթեմատիկայի հանդեպ աշակերտների հետաքրքրության բարձրացումն ու տաղանդաշատ սաների բացահայտումը: Ամենամյա մրցույթը դպրոցում կազմակերպվում է ամենայն պատասխանատվությամբ ու պատշաճ մակարդակով,

                        «ՄԵՂՈՒ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու համար, այն է՝ Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը:
 
2009 թ.-ից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում և 2010 թ.-ից նաև Արցախում մեծ հաջողությամբ կազմակերպում և անցկացնում է «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները: Հաշվի առնելով այս փորձ և ելնելով այն փաստից, որ աշխարհում շատ երկրներ կազմակերպում ու անցկացնում են նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից՝ «Այբ»-ը ձեռնամուխ եղավ ստեղծելու և 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնելու նմանատիպ մրցույթ հայերենից՝ երեխաների լեզվամտածողության և լեզվագիտական ունակությունների զարգացմանը նպաստելու նպատակով:
 
2014 թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ կողմերը պարտավորվեցին համագործակցել Հայաստանում