Այգուտի միջնակարգ դպրոց

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը: Բեռնարդ Շոու

Միջոցառումներ

3 Դեկտեմբերի, 2016

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 ԲԱՆԱՎԵՃ

Մարտի 13-ին Ճամբարակի տարածաշրջանում կայացած բանավեճի միջդպրոցական երկրորդ փուլի արդյունքները հետևյալն են՝

Ծովագյուղի միջնակարգ դպրոց — 38 միավոր
Վահանի միջնակարգ դպրոց — 36 միավոր
Այգուտի միջնակարգ դպրոց — 32 միավոր
Մարտունու միջնակարգ դպրոց — 29 միավոր
Երկու միջդպրոցական փուլերի արդյունքում լավագույն բանավիճող թիմ ճանաչվեց Ծովագյուղի միջնակարգ դպրոցը 84 միավորով:

 

                                                    ՄԱՐՏԻ  8

Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։

Կլարա Ցետկին և Ռոզա Լյուքսեմբուրգ, 1910 թվական

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

  Մայրենի լեզվի միջազգային օր  

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Տոնն ունի իր պատմությունը, որի համաձայն՝ 1947 թ.-ին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք խիստ տարբերվում էին իրենց մշակույթով և լեզվով. Արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ Արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ.-ին Պակիստանի Կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը կառավարության որոշումը դժգոհությամբ է ընդունում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր: Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ 1952 թ.-ին՝ Դաքքա քաղաքում ուսանողական ցույցը ճնշելիս, նույնիսկ մի քանի զոհեր են լինում՝ հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ողբերգության հետևանքով զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Ի վերջո, հակամարտության ընթացքում՝ 1956 թ.-ին, բենգալերենը պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ.-ին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։ Ուստի փետրվարի 21-ը Բանգլադեշում նշվում է նաև որպես Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում, զոհված ուսանողների հիշատակին կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:

                                                                  ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

                        ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ  ՍԻՐԵԼԻ  ՈՒՍՈՒՑԻՉ

                                       

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Իսկ 2 տարի անց` նույն օրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվում է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

<<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար…Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ…Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը…Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում  Այգուտ  գյուղի   միջնակարգ  դպրոցի ուսուցիչներին,ցանկանալով՝եռանդ, ուժ և համբերություն:

Թանկագին ուսուցիչներ`
Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող
Ու գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:


                                          ԳԻՏԵԼԻՔԻ   ՕՐ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ,  որ  գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի  ուսումնառության բոլոր տարիներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի  երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ   գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր  մտածողությամբ  գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում` դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:
Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամնօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:
Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժևորման տարի:

                            ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

 

Վորլդ Վիժն    կողմից

             <<Խաղաղության ճանապարհ>>

Այսօր Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջիրոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան՝ հունիսի մեկին: Միջոցառմանը մասնակցում էին <<Խաղաղության ճանապարհ>> խմբակի երեխաները և նախակրթարանի ու առաջին դասարանի աշակերտները: Երեխաները կավիճով նկարեցին, երգեցին, պարեցին, միջոցառման վերջում ստացան փոքրիկ նվերներ ու փուչկներ: Հուսով ենք, որ փոքրիկները ունեցան բավականին հագեցած օր և հեռացան շատ բարձր տրամադրությամբ: Հատուկ շնորհակալություն Վորլդ Վիժն Հայաստանի Ճամբարակի մասնաճյուղին և Սաթենկ Խաչատրյանին:

 

                        ՏԻԿՆԻԿԱՅԻՆ  ԹԱՏՐՈՆ

Այսօր Այգուտում էինք…հրաշալի էր, մենք էլի ստացանք ծափեր ու ողջույններ, իսկ երեխաների ուրախ բացականչություններն ու ոգևորությունը արդեն իսկ մեծ գնահատանք էր նորաստեղծ Նուրի թատրոնի պատանի դերասանների համար: Հուսանք մենք էլի ու էլի նոր ներկայացումներով կհյուրընկալվենք Այգուտում:
Շնորհակալություն Այգուտ….

 

 

 

                           

                                Սպորտլանդիա

Ապրիլի 5-ին World vision-ի աջակցությամբ Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Սպորտլանդիա, որին մասնակցում էին 7-րդ դասարանի Բազե և 8-րդ դասարանի Առյուծ թմերը: Թեժ և հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Առյուծ թիմը: Բազե թիմից Ալիկ Բաբասյանը ստացավ պատվոգիր՝ որպես թիմի լավագույն խաղացող, իսկ Առյուց թիմից լավագույն խաղացող ճանացվեց Քրիստինե Ավալյանը:
World vision-ի ներկայացուցից Արփինե Գյուլումյանը շնորհավորեց հաղթող թիմին և իր հիացական խոսքորն ասաց կազմակերպված միջոցառման վերաբերյալ:
Աշակերտներին ոզջունեցին ու շնորհավորեցին նաև փոխտնօրեն` Սիլվա Քոչարյանն ու ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ստելլա Բարսեղյանը:

                Վորլդ Վիժն

Գվավառի և Ճամբարակի մի խումբ ուսուցիչներ Վորլդ Վիժնի աջակցությամբ հյուրընկալվել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ կրթական փոխանակման ծրագրի շրջանակներում: Հագեցած ծրագրից և շրջայցից հետո մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որը սկսվում էր կրթահամալիրի հիմնով՝ <<Անդաստան>>:
Ընդհանուր պարապմունքին հաջորդեց կլոր սեղան քննարկումը:
Ծրագրի համակարգող Սաթենիկ Խաչատրյանը վերջում նշեց, որ ցանկանում էինք Երևանում հյուրընկալվել մի այնպիսի դպրոց, որը կարող է մեզ համար ներշնչանքի աղբյուր լինել՝ մեր երեխաների հետ շփման ժամանակ: Նա նշեց որ ուրախ են այս դպրոց այցելելով, քանի որ այն արժեքները, որը Վորլդ Վիժնը որպես կազմակերպություն արժևորում է և ուզում է, որ համայնքներում լինի, կրթահամալիրում արդեն այդ արժեքների կրողն են:
Այցի ողջ ընթացքում կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բեյանը ուղեկցեց հյուրերին և ցուցաբերեց անչափ ջերմ ու բարի վերաբերմունք: Պարոն Բլեյանը մեծ սիրով հրավիրեց մեզ և մեր աշակերտներին կրթահամալիր՝ ծանոթանալու դասավանդման մեթոդներին ու դասապրոցեսին:
Կրթահամալիրում այցն ավարտելուց հետո ուսուցիչները այցելեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:
Անչափ տպավորված և դրական էներգիայով օրվա վերջում վերադարձանք տուն՝ այն հույսով, որ մի օր էլ մեր երեխաները կսովորեն համակարգչային ժամանակակից տեխնիկայով հագեցած այդպիսի դպրոցում:
Անչափ շնորհակալություն Word Vision Armenia կազմակերպությանը՝ հանձին Satenik Khachatryan-ի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին:

                               ՄԱՍԼԵՆԻՑԱ

Փետրվարի 22-ին Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ ռուսական Մասլենիցա տոնը:
Ռուսական Մասլենիցան ու հայկական Բարեկենդանը նշանակության առումով էական տարբերություններ չունեն. երկուսն էլ ուրախ տոներ են և խորհրդանշում են գարնան գալուստը: Ինչպես հայերը՝ Բարեկենդանը, այնպես էլ ռուսները Մասլենիցան անցկացնում են զվարճանքով, կատակներով, երգ ու պարով:
Միջոցառման կազմակերպիչները ըստ պատշաճի պահպանել էին տոնի ավանդույթներն ու ծիսակարգը, և ռուսական շունչն ու զվարթ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում թևածում էին հանգրվանում :
Ուրախ երգ ու պարից հետո բոլոր մասնակիցները տոնական սեղանների շուրջ ճաշակեցին օրվա ավանդական կերակուրները՝ նրբաբլիթներ, թեյ, ռուսական այլ ուտեստներ, որոնք պատրաստվել էին ռուսաց լեզվի ուսուցիչների և աշակերտների խոհարարական հմտությունների շնորհիվ:
Տոնախմբության վերջում ներկաները միասին խարույկի վրա այրեցին տոնի գլխավոր հերոսին` ծղոտե խրտվիլակին՝ խորհրդանշելով ձմռան ավարտը և հավատալով, որ նրա հետ այրվեցին ձմռան ընթացում կուտակված հնի ու վատի մնացուկները:

   ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

2017 թ. հունվարի 30-ին Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ Մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական հանդիպումը՝ ,,Մասնագետի առաջարկ և պահանջարկ,, թեմայով: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին քննարկվող բոլոր հարցերին և իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերում: Դասն ավելի պատկերավոր ընթացավ ,,Անմարդաբնակ կղզի,, , ,,Ո՞րն է կարևոր,, վարժությունների կատարումով և աշակերտների պատրաստած համապատասխան պաստառներով:

              ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆՏ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 

 

Հւնվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»: Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:                                                                     Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը: 2007 թ. հունվարին Հայաստանի բանակը նշել է հիմնադրման 15-ամյակը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում:

         «Խաղաղության ճանապարհ»

Որպես «Խաղաղության ճանապարհ» ակումբի անդամներ, երեխաները ուսումնասիրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բազմազանություն, խաղաղարություն, ճանաչում են իրենք իրենց և իրենց միջավայրը, զարգացնում ինքնադրսևորման և շփման հմտություններ՝ կիրառելով ակտիվ և ստեղծագործական մեթոդներ:
Խաղաղության ակումբում ձեռք բերած փորձը և կյանքի հմտությունները անդամներին հնարավորություն է տալիս անվտանգ միջավայրում ուսումնասիրել անձնական և ընտանեկան բարդ հարցեր և իրենց առօրյա կյանքում կատարել ընտրություններ, որոնք օգնում են հասնել նրանց ներկա և ապագա նպատակներին: Այս ծրագրի շնորհիվ երիտասարդներն իրենց համայնքներում և հասարակության մեջ իմաստալից կերպով զբաղվում են սոցիալական և մշակութային կարևոր հարցերով:   

                                                     

                                        2015-2016 ՈՒՍ ՏԱՐԻ

18191_1385413438454956_2768903028045414211_n210271381_1385060608490239_1726028213086105220_o10921644_1384105528585747_7806447560452146926_o11069894_1388925541437079_6911885728361264802_n11112445_1408850452777921_1328475519623107857_n11112445_1408850452777921_1328475519623107857_n11150399_1384759575187009_5572756997002060660_n11160651_1384104918585808_1402631954335095491_oimage-3image-112715809_1530928563903442_5071518416037216828_n